Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը. Ermenihaber

Նոյեմբեր 06,2020 16:16

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝  2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ երկիր կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 349․26 տոկոսով։

Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալները կազմել է 287 մլն 973․000 դոլար, իսկ վերջին 10 ամսում  կատարված արտահանման ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 809 մլն-ի։

Նշյալ սեկտորում Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալների աճի մասին են վկայում խորհրդի հրապարակած վերջին ամիսների տվյալները։

Նշվում է, որ հուլիսին դեպի Ադրբեջան պաշտպանական և ավիացոն արդյունաբերության արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 278․000 դոլար, օգոստոսին՝ 36 մլն 76․000, իսկ սեպտեմբերին՝ 77 մլն 167․000 դոլար։

2020թ․ հունվարի 1-ից  հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալներն աճել են՝ կազմելով 224 մլն 235․000 դոլար։ 2019թ․ հիշյալ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 21մլն 22․000 դոլար։

Ermenihaber/ airwayshaber.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30