Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա գերմանացի գործընկեր Հայկո Մաասը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը։ Կողմերը կարևորել են մոսկովյան համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:
«Կողմերը հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունն անհապաղ կատարելու անհրաժեշտությունը», – ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ