Արդեն երրորդ օրն է հայ-վրացական սահմանային անցակետում թեթև բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս վերադառնալ Վրաստան: Նշված անձինք Վրաստանի քաղաքացիներ են, որոնք հետագայում նաև Հայաստանից են ստացել քաղաքացիություն․ ըստ ՀՀ-ում գործող ռազմական դրության՝ այս պահին առաջնային է ՀՀ քաղաքացիությունը:
Ինչպես «Ալիք մեդիային» հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ռազմական դրության հետ կապված 18-50 տարեկան արական սեռի ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիների ելքը երկրից արգելվում է:
Փորձեցինք պարզել նաև, թե ինչպես վարվեն երկքաղաքացիները, որոնք հանդիսանալով Վրաստանի քաղաքացի պարտադիր ծառայություն են անցել Վրաստանում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունից ասացին, որ նման անձինք պետք է դիմեն մոտակա զինվորական հավաքակայան, որտեղ էլ անձի տվյալները պարզելուց հետո, հնարավորության դեպքում կտրվի համապատասխան վկայական, ըստ որի անձին իրավունք կտրվի լքել երկիրը: