Կինոաշխարհ. Հետաձգվել է Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, որը շարունակվելու էր ևս 3-4 ամիս:
Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ պայմանավորված համավարակի երկրորդ ալիքով, երկրում փակվել են թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Այդ պատճառով Կարտիե հիմնադրամը ևս ժամանակավորապես դադարեցնել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։
Թե՛ ֆիլմի պրեմիերային, թե՛ զուգակցվող ցուցահանդեսին Կարտիե հիմնադրամը երկար էր պատրաստվել ու մեծ ոգևորությամբ իր կայքում նախապես տեղեկացրել էր նշանակալի իրադարձության մասին՝ նշելով. «Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայացնելու ենք լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմի պրեմիերան։ «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»։
Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:
Կարդացեք նաև
Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:
Հ․Գ․Արտավազդ Փելեշյանի և Կարտիե հիմնադրամի համագործակցությունը 20 տարվա պատմություն ունի. միջազգային ցուցահանդեսի շրջանակում 2017 թվականին Վարպետի «Բնիկներ» ֆիլմը ցուցադրվել է Բուենոս-Այրեսում, իսկ 2018-ին՝ Շանհայում: