Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ասում է, որ ադրբեջանցիները, իրենց ավագ եղբայրների՝ թուրքերի նման, ինչ-ինչ խորհրդանշանական օրեր են գտնում ու իրենց սին երազանքները փորձում այդ օրերի հետ կապել:
Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ Իլհամ Ալիևը լավ է հասկանում՝ ինչ վտանգներով ու հետևանքներով է հղի Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշտում: Թեև Ալիևը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրավիճակի տերն ինքն է, բայց նա սոսկ խամաճիկ է Թուրքիայի հրամանատարության ձեռքին:
«Ադրբեջանի բռնապետը կարո՞ղ է արդյոք դադարեցնել պատերազմը, երբ իր ժողովրդի մոտ հաղթանակի հստակ ակնկալիքներ է ձևավորել, իսկ հայկական կողմը չի պատրաստվում ու չի ընդունում նահանջի տարբերակը: Իր հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գիծը, թե ինչու հայերը չեն հանձնվում: Իսկ ի՞նչ է եղել անդառնալի, որ հանձնվենք, ինչո՞ւ հանձնվենք: Մեր հանձնվելը նշանակում է սեփական հայրենիքում գոյության դադարեցում: Դա անհնարին բան է, ու մենք երբեք էլ տարածքի խնդիր չենք լուծել, մեր պայքարը գոյության պաշտպանության համար է: Ալիևն այժմ տարաբնույթ հարցազրույցների միջոցով փորձում է կոծկել այն հայատյացությունը, որ սերմանել է տասնամյակներ շարունակ: Օրինակ, ասում է, թե Լեռնային Ղարաբաղը, երբ Ադրբեջանի կազմում գտնվի, հայերը կարող են խաղաղ ու հանգիստ ապրել այդտեղ: Բայց դա ուղղակի աբսուրդ է, համակեցության մասին միֆ: Անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով հակամարտության պատմությանը, երկու անգամ ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հիմքում էթնիկ ատելությունն է, ու հայերը ստիպված են զենք վերցրել պաշտպանելու իրենց գոյությունը, որ սկսվում է Արցախից ու ավարտվում Երևանում: Ալիևն իր գործողություններով այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ աշխարհում որևէ մեկին չի կարող ապացուցել, թե հայերը, լինելով Ադրբեջանի կազմում, կարող են անվտանգ ապրել: Սեփական հասարակության մեջ սաֆարովներ դաստիարակողը, այս օրերին խաղաղ բնակիչներին, դպրոցներն ու հիվանդանոցները հրթիռակոծողը, մանկապարտեզից սկսած հայերին ատել սովորեցնողն ինչպե՞ս է համակեցության մասին խոսում: Եվ երբ ասում էինք անվտանգության գոտի, որ մեզ հնարավորություն կտար պաշտպանվելու կրակից, այսօրվա համար էինք ասում նաև, հակառակ դեպքում ուղղակի չեմ ուզում պատկերացնել՝ ինչ կարող էր պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: