Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին՝ արգելված զինատեսակներ օգտագործելու համար. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 06,2020 12:18

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների եւ բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաեւ քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։

Այս տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաեւ Ադրբեջանը։

Սակայն հետաքրքիր է, որ չնայած այս զինատեսակների օգտագործման արգելքին՝ միջազգային պրակտիկայում չենք հանդիպում դեպքերի, երբ կոնկրետ հետեւանքներ են լինում, ու անհասկանալի է, թե ինչու են այսքան փաստաթղթեր ընդունվել:

Միայն հայտնի է, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է փորձաքննություններ իրականացնել, դրանք արձանագրել եւ արդյունքներն ուղարկել միջազգային ատյաններ: Եվ, որպես պատասխանատվություն որեւէ երկրի նկատմամբ, կարող են լինել միայն պատժամիջոցներ, այն էլ՝ միայն այն երկրի նկատմամբ, որը կատարել է նմանատիպ ռազմամթերքների վաճառքներ՝ առանց նախապայմանների։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30