Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը արել է անսպասելի հայտարարություն՝ նշելով, որ հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում Արցախի հարցի քննարկման արդյունքում պատրաստված հայտարարությունը չի ընդունվել, որովհետև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը տապալել է այն:
Եթե տապալվել է, ապա կնշանակի, որ դրանում եղել են Բաքվի համար ոչ նպաստավոր շեշտադրումներ:
Այդպիսով, փաստացի ստացվում է, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից առնվազն մեկը ուղղակիորեն ներկայացնում է Բաքվի շահերը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՄԱԿ ԱԽ այլևս արցախյան հարցի քննարկման համատեքստում անարդյունավետ և, այսպես ասած, անհամարժեք կառույց է, որովհետև այնտեղ վետոյի իրավունք ունեցող հինգ պետություններից առնվազն մեկը զբաղված է Բաքվի շահերի բացահայտ պաշտպանությամբ: Դա էլ իր հերթին վկայում է ևս մեկ անգամ, որ միջազգային հարաբերությունների համակարգը այլևս կազմալուծված է հիմնովին և Արցախի հարցի առնչությամբ այդ համակարգից որևէ ակնկալիք չի կարող լինել իրատեսական:
Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: