Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջասթին Թրյուդոն և Էմանուել Մակրոնը քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Նոյեմբեր 06,2020 11:55

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին ահաբեկչությունների և բռնությունների կապակցությամբ: Առաջնորդները կարևորել են խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը  և խոստացել են պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ», – ասվում է հայտարարության մեջ:

Ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ընդգծել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30