System Of A Down խումբը 15 տարվա մեջ առաջին անգամ նոր երգեր է թողարկել, որը նվիրված է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Այս մասին խումբն հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մենք՝ որպես System Of A Down, 15 տարի անց նորից միասին երգ ենք թողարկել։ Դա անհրաժեշտ էր անել հենց այս պահին, քանի որ մենք՝ չորսս, մեկ ձայնով շատ կարևոր բան ունենք ասելու։ Այս երկու երգը, որ թողարկել ենք, (Protect The Land, Genocidal Humanoidz) մեր մշակութային հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի դեմ սարսափելի և ծանր պատերազմի մասին է»,- գրել է խմբի մենակատար Սերժ Թանգյանը։
«Ադրբեջանում՝ Ալիևի, իսկ Թուրքիայում՝ Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ուզում են Հայաստանն ու Արցախն իրենց տարածքը հայտարարել, այլ նաև անպատիժ ցեղասպանություն են իրականացնում մարդկության և վայրի բնության դեմ։ Նրանց հույսն այն է, որ աշխարհը խիստ զբաղված է Covid-ի, ամերիկյան ընտրությունների և քաղաքացիական անհանգստությունների թեմաներով։
Կարդացեք նաև
SOAD-ի համար սա աննախադեպ առիթ էր մի կողմ թողնել ամեն բան և որպես 4 հայ տղաներ միասնական հանդես գալ մեր երկրի պաշտպանությամբ»,- հայտնել են խմբից։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ