Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի հասկանում Ալիեւի հուզական արձագանքը վարձկանների մասին Լավրովի հայտարարությանը

Նոյեմբեր 06,2020 11:16

Ռուսաստանի համար  անհասկանալի է Լեռնային Ղարաբաղում կռվող օտարերկրյա վարձկանների մասին արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում աղբյուրները:

«Ճիշտն ասած, մենք այնքան էլ լավ չենք հասկանում հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը։ Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը», – ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը հիշեցրել է նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցից Լավրովի մեջբերումը. «Մենք, իհարկե, մտահոգված ենք հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը։ Ըստ առկա տվյալների, հակամարտության գոտում գտնվող վարձկանների թիվն արդեն մոտենում է երկու հազարի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ»։

«Ինչպես տեսնում եք, մեկնաբանություններում ոչ մի նախատինք չկա ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ այլ երկրի հասցեին», – հավելել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: «Սա վերաբերում է վարձկան գրոհայինների՝ Ռուսաստանի անմիջական հարևանությամբ գտնվող  Անդրկովկասյան տարածաշրջան ներթափանցման վերաբերյալ մեր ծայրաստիճան մտահոգությանը։ Մեր ադրբեջանցի ընկերները պետք է ավելի ուշադիր լինեն առաջնային աղբյուրներին ծանոթանալիս»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30