Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը 43 մլն դրամ տնտեսված գումար է տրամադրել կառավարության պահուստային ֆոնդին

Նոյեմբեր 06,2020 11:39

2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։

Բացի այդ, Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները պահուտային ֆոնդ ուղղելու մասով։

Տնտեսված ֆինանսական միջոցները պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ։

Սահմանադրական դատարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30