Լրահոս
Օրվա լրահոսը

Ե­կե­ղե­ցու և զին­վո­րի դա­շինքն ան­խախտ է, այս ուխ­տը պի­տի շատ ա­մուր պա­հել, որ­պես­զի եր­կիրն էլ ա­մուր մնա. «Իրատես»

Նոյեմբեր 06,2020 11:45

Ա­ռա­ջին իսկ օ­րից Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին զին­վո­րի կող­քին է, նրան ա­պա­վեն։ Այս միաս­նա­կան բռունց­քը մեր պատ­մու­թյան ըն­թաց­քում շատ է մեզ օգ­նել, ե­կե­ղե­ցին էա­կան դե­րա­կա­տա­րում է ու­նե­ցել մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րում, մեր հայ­րե­նի­քի հզո­րաց­ման գոր­ծում։ Այս օ­րե­րին Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ գե­րաշ­նորհ տեր Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը դար­ձել է ար­ցախ­ցու և հա­մայն հա­յու­թյան խիղ­ճը, նրա խոս­քը գո­տեպն­դում է, ուժ է տա­լիս և հու­սադ­րում, մեր սար­կա­վագ­նե­րը, գն­դե­րեց­նե­րը, ե­կե­ղե­ցու մյուս սպա­սա­վոր­նե­րը, որ հոգևո­րա­կա­նի պատ­մու­ճա­նը զին­վո­րա­կան հա­մազ­գես­տին միա­ձու­լած կանգ­նած են թշ­նա­մու դեմ հան­դի­ման, մեր ան­սա­սան հա­վա­տի, ան­նա­հանջ ո­գու քայ­լող վկա­ներն են։

Սա­կայն երբ ե­կե­ղե­ցու, հոգևոր հայ­րե­րի հան­դեպ վեր­ջին 2 տար­վա քայ­լերն ես մտա­բե­րում, դրա­նից ա­վե­լի վաղ ո­րոշ մարդ­կանց ծաղ­րը, երբ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում ա­ռա­ջին ան­գամ զին­վո­րա­կան շքեր­թին միա­ցան ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րը, հաս­կա­նում ես, թե ինչ­քան բան կա ներ­սում մաք­րե­լու, մե­կընդ­միշտ ար­մա­տա­խիլ ա­նե­լու։ Բա­նա­կը, կա­րե­լի է ա­սել, ա­մե­նա­հա­վա­տա­վոր կա­ռույցն է, ա­մեն զո­րա­մաս ու ան­գամ խրա­մատ իր փոք­րիկ սր­բա­տե­ղին ու­նի, ու սա բա­վա­րար է հաս­կա­նա­լու, որ ե­կե­ղե­ցու և զին­վո­րի դա­շինքն ան­խախտ է, այս ուխ­տը պի­տի շատ ա­մուր պա­հել, որ­պես­զի եր­կիրն էլ ա­մուր մնա։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30