«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար կարևոր և սկզբունքային է, որ պատերազմական այս իրադրությունում պետական կառավարման համակարգն անխափան աշխատի։
Ըստ այդմ՝ ինձ համար նախընտրելի չէ համակարգի առանցքային դեմքերի կամավորագրվելը, ջոկատներ ղեկավարելը կամ ջոկատների կազմում սահմանի տարբեր ուղղություններում մարտական հերթապահության իրականացումը։
Եթե զինկոմիսարիատը որոշել է, որ այս կամ այն մարդը պետք է մեկնի ռազմաճակատ՝ բնականաբար դա քննարկելի չէ, մնացած դեպքերում պետական բարձր պաշտոն զբաղեցնողները պետք է զբաղվեն ռազմական դրության պայմաններում իրենց համար սահմանված պարտականություններով»։
Կարդացեք նաև