Երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
– Հայաստանում որոշ ուժեր հայտարարում են, թե իբր փորձ է արվում մարդկանց ներշնչել, որ պետք է հաշտվել Արցախի հարավային հատվածի կորստի հետ: Նման փորձ կամ մտադրություն կա՞:
– Թե ինչ է կատարվում Հայաստանում, դուք պետք է ասեք: Խնդիրն այն է, որ այստեղ մարտնչում է ժողովուրդը, եւ կարեւորն այն է, որ փրկենք Արցախը: Մնացած հարցերը՝ հետո:
– Պարոն Բաբայան, ոչ ոք չէր մտածի, որ պատերազմն այսքան երկար կտեւի, բայց մեկ ամսից ավելի է՝ շարունակվում է: Հնչում են կարծիքներ, որ պետք է պատրաստ լինել նույնիսկ տարիներ: Համամի՞տ եք:
Կարդացեք նաև
– Մենք պետք է կանգնենք մինչեւ վերջ: Ինչքան դա կտեւի՝ ցույց կտա ժամանակը, բայց կանգնելու ենք մինչեւ վերջ: Մեր տղաները, որ հասարակ զինվորներ են, իսկապես իրականացնում են աննկարագրելի գործողություններ, սխրանքներ են կատարում, եւ դա կարծում եմ՝ ոսկե տառերով է գրվելու ե՛ւ մեր պատմության, ե՛ւ համաշխարհային ռազմական պատմության էջերում:
– Կարո՞ղ ենք բնորոշել, թե պատերազմի որ փուլում ենք հիմա:
– Ամենաթեժ փուլում ենք եւ պետք է կանգնենք մինչեւ վերջ, ուրիշ տարբերակ չունենք:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: