Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները կկարողանան բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 06,2020 09:00

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն:

Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Ընդ որում, վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին: Միեւնույն ժամանակ նշվում է, որ արձանագրությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30