Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է 1000 դրամի փոխարեն 3000 դրամ դարձնել «Զինծառայողնեի ապահովագրության հիմնադրամի» վճարը

Նոյեմբեր 05,2020 23:25

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամ։ Այս բովանդակությամբ օրենսդրական նախագիծը տեղադրվել է «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական» կայքում (e-draft.am): «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։ Այս օրենսդրական առաջարկը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակում կատարելու հանգամանքով։

Հարձակման հետևանքով՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների թիվն աճել է։ Օրենսդրական նախագիծը մշակվել է կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով պաշտպանության, ֆինանսների նախարարությունների  և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։ Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Առաջարկվող նախագծով 1000 դրամը կդառնա 3000 դրամ, իսկ նոտարների և ԱՁ–ների կողմից տարեկան վճարվող 12 հազար դրամը՝ 36 հազար դրամ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30