Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատանից 31-ամյա կապիտան է նահատակվել․ նրա եղբայրը ևս ռազմաճակատում է

Նոյեմբեր 05,2020 22:50

Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ պայքարելիս նահատակվել է  Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Սերոբ Մելքոնյանը։ Նա 31 տարեկան էր, կապիտան։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին պատմեց, որ բանակ զորակոչվելու ժամանակ Սերոբն իր դիմումի համաձայն մեկ տարի ծառայել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետ որպես սպա երկու տարի ծառայել է բանակում։

«Ծառայեց, վերադարձավ, հետո որոշեց շարունակել ծառայությունը․ վերապատրաստվեց, կապիտանի կոչում ստացավ։ Այս պատերազմում կամավոր գնացողների շարքում էր, զորամասում հենց առաջինն ինքն էր ասել՝ ես կգնամ։ Քելբաջարում ռմբակոծել էին նրանց մեքենան։

Նրանք երեք եղբայր են, երեքն էլ ամուսնացած չեն, Սերոբն ավագն էր եղբայրներից։ Շատ լավ տղաներ են, հայրը մահացել էր մոտ երկու տարի առաջ։ Եղբայրներից մեկն էլ  էր ռազմաճակատում՝ զորակոչել էին, եղբոր մահվան բոթը լսելով՝ նրա մարմինն էր փնտրում։ Երրորդ եղբայրն էլ  տան է, իրենց տնտեսությամբ է զբաղվում․ մայրը վատառողջ է»,-ասաց Ազատանի համայնքապետը։

Հիշեցնենք, որ Ազատան համայնքը 5 հայորդիներ է կորցրել ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս։

Ազատան համայնքը իր էջում գրել է․ «Հերթական բոթը ռազմաճակատից Մելքոնյան Սերոբ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է Ազատան գյուղի բնակիչ,հավերժ հայրենիքի պաշտպան և հերոս Մելքոնյան Սերոբը։

Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում մեր զինվորի ընտանիքին։ Հավերժ փառք եւ խոնարհում…»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30