Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվում է. Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 05,2020 22:40

«Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, չնայած ակտիվությունը որոշակիորեն նվազել է: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորերում եւ այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, առավոտյան մարտերն ավելի թեժ շարունակվել են հրետանու կիրառությամբ, օրվա ընթացքում նաեւ Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ եւ տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերում նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գնալ, բայց հետ են շպրտվել:

«Ինչ վերաբերվում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պաշտպանության ստորաբաժանումներին՝ երկարատեւ մարտի չեն բռնվում, օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել, ոչնչացնել, հետ շպրտել տվյալ բնագծերից:

Ադրբեջանի նախագահն ասում է, որ այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց է՝ ինչպե՞ս է լինում, որ հարձակվողներին մենք պետք է հատ-հատ հայտնաբերենք եւ ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: Հավելեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, եւ իր համոզմամբ գիշերն էլ դրանք կլինեն նախորդ գիշերվա մարտերի նման:

«Նախորդ գիշեր ես գտնվում էի Արցախում, եւ որոշակի ակտիվություն պահպանում էր նաեւ հրետանին, դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումները, անտառների, բնակավայրերի մաքրողները իրենց գործը շարունակում են…Այն բոլոր դիվերսանտները վարձկանները, որոնք ձգտում են դեպի նոյեմբերի 9-ի ձեւական հաղթական պայմանական ցուցադրության՝ Ադրբեջանի դրոշի օրը որոշակի տեղերում ներկայացնել ադրբեջանական դրոշը եւ ոգին բարձրացնել ադրբեջանական բանակի ու վարձկանների, վերջին օրերին որեւէ կերպ որեւէ ուղղությամբ չեն կարողանում առաջանալ:

Սա հատուկ Ալիեւի՞ մտահղացումն է, թե՞ էրդողանի, բայց մի բան պարզ է, որ վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը՝ լինեն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մշտական կազմից, թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետեւ Շուշիի եւ հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց բնակավայրերը: Որոշ տեղերում մարտերը շարունակվում են եւ շարունակվելու են, բայց իրավիճակը օրհասական չէ: Կան դժվարություններ՝ տեխնիկական, լոգիստիկ, բայց գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է, եւ այդ ձորակները, անտառները, որտեղ նրանք հաճախ բախվելով մեր ստորաբաժանումներին փախչում ու ի պահ են մտնում՝ սպասելով ավելի թույլ կետերի., որպեսզի նորից հարձակվեն, իրենց համար դառնալու են դժոխք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30