Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ցանկանում է կայուն խաղաղություն. Այն միջազգային հանրության օգնության կարիքն ունի

Նոյեմբեր 05,2020 22:11

Արմեն Բայբուրդյան

Աշխարհի առաջին քրիստոնյա ազգը և ժամանակակից ժողովրդավար երկիրը ներկայումս կանգնած են էքզիստենցիալ սպառնալիքի առջև, որը չպետք է գոյություն ունենար 21-րդ դարում: Ակնհայտորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միացյալ Նահանգների դաշնակիցը: Խնդիրն այն է, որ նրանք հակառակ կողմերում են:

Այս պահին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ողջ հայության կյանքն անխուսափելիորեն վտանգված է, քանի որ Ադրբեջանը, իր դաշնակից Թուրքիայի անմիջական աջակցությամբ և ուղղորդմամբ, սկսեց լայնածավալ հարձակումը Արցախի վրա: Ագրեսիայի առաջին օրվանից սկսած Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և ռմբակոծել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ներառյալ եկեղեցիները, դպրոցները և հիվանդանոցները:

Տարածաշրջանում և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է աջակցություն մի քանի կարևոր նպատակների համար` ապահովելու համար Արցախի անկախության միջազգային ճանաչումը և դիվանագիտական գործիքների կիրառումը, այդ թվում` պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ երկրների կողմից, որոնք կստիպեն Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի շուրջ պայմանավորվածությունները և մերժել ուժի կիրառումը իրենց նպատակներին հասնելու համար:

Դեսպան Արմեն Բայբուրդյանը

Արցախում տևական խաղաղություն հաստատելու վերաբերյալ ամերիկահայ համայնքի կոչերը հասկանալու համար կարևոր է հասկանալ տարածաշրջանի պատմությունը: Արցախը, որը հայտնի է նաև իր խորհրդային ժամանակներում ընդունված անվամբ՝ Լեռնային Ղարաբաղ, հազարամյակներ շարունակ ծննդավայր է եղել էթնիկ հայերի համար: Հանդիսանալով քրիստոնեության վաղ բնօրրան և հայկական այբուբենի ուսուցման առաջին հայկական դպրոցի վայր, Արցախն այսօր ժամանակակից ժողովրդավարություն է և դե ֆակտո պետություն` իր սեփական նախագահով, օրենսդիր մարմնով և ինքնապաշտպանական ուժերով: Խորհրդային Միության փլուզումից ի վեր այն հավակնում է ինքնորոշման:

1923 թվականին Իոսիֆ Ստալինի կամայական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ ընդգրկվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: Տարիների էթնիկ ճնշման պատճառով, արցախցիները 1987-88 թվականներին հանդես եկան ինքնորոշման խաղաղ կոչերով: Խորհրդային սահմանադրության դրույթներին համահունչ այս միջնորդությունները ոչ միայն մերժվել են Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից, այլ նաև ուղեկցվել են բռնի ջարդերով և էթնիկական զտումներով՝ Սումգայիթում 1988 թվականին և Բաքվում 1990 թվականին: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Երկու տարվա մարտերից հետո հայկական ուժերն առավելության հասան, իսկ 1994թ․ կնքվեց զինադադարի պայմանագիր:

Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան հանդիսանում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ օգնելով մեզ աշխատել երկարաժամկետ խաղաղ լուծման ուղղությամբ: Վերջին իրադարձությունները և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի երեք պայմանավորվածությունների, ինչպես նաև անմիջականորեն միջնորդավորված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության խախտումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղալ կանոններով:

Արցախի անկախության «ճանաչումը հանուն փրկության» և, այդպիսով, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը միջազգային իրավունքին համապատասխան, հուսադրող ուղի է հայ ժողովրդի դեմ սկսված դաժան պատերազմը դադարեցնելու, Արցախի և Հայաստանի համար կայուն խաղաղություն ապահովելու և անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքերը փրկելու համար: Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է գործընթացը ուղղորդել դեպի Արցախի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմ և ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ: Այդ պահին Արցախի անկախ Հանրապետությունը կարող է նստել բանակցային սեղանի շուրջ՝ տևական գործարք կնքելու նպատակով, առանց սպառնալիքի տակ գտնվելու:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչը բարդացնող գործոն է: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ շատ ամերիկացիներ տեղյակ են, որ թուրքական զինուժը գաղտնի տեղակայել է Ադրբեջանում ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ՝ Արցախի և Հայաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Թուրքիան Սիրիայից և Լիբիայից հազարավոր ջիհադիստ վարձկան ահաբեկիչների է հավաքագրել ու տեղափոխել՝ հայերի դեմ մարտնչելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակավ սպառնաց ավարտել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Ոչ մի կողմ պատրաստ չէ աշխատել Արցախում կայուն խաղաղության հաստատվելու համար ավելի շատ, քան Հայաստանը: Բայց մեզ պետք է աշխարհի այլ երկրների աջակցությունը, որպեսզի համոզվենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես խաղի կանոններով են առաջնորդվում:

Դեսպան Արմեն Բայբուրդյանը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30