Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»

Նոյեմբեր 05,2020 20:15

«Վերջին մեկ շաբաթում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Շփման գծի ողջ երկայնքով նկատվել են փոխադարձ կրակոցներ, թիրախավորվել են նաեւ քաղաքացիական օբյեկտներ»,-այս մասին այսօր –ճեպազրույցում  ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա հայտարարեց․ «Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն,  խուսափել քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց,  թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաեւ նշեց, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որ դադարեցվեն մարտական գործողությունները, թուլացվի լարվածությունն ու հիմնարար սկզբունքների հիման վերականգնվի բանակցային գործընթացը՝ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։

Զախարովան հիշեցրեց նոյեմբերի 1-ին եւ 2-ն ՌԴ նախագահի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, իր խոսքերով ասած՝ կարծիքների ակտիվ փոխանակումը, ինչպես նաեւ հիշեցրեց, որ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն իր միջազգային գործընկերների հետ  անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող  իրավիճակին։

«Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հերթական փորձն էր՝ գտնել ուղիներ այս դրամատիկ իրավիճակից շուտափույթ դուրս գալու։ Մինչ այդ, խորհրդակցություններ էին տեղի ունեցել Կարմի Խաչի միջազգային կոմիտեի եւ փախստականների գործով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի միջեւ։ Ինչպես նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքեր են դրսեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30