Ս. թ. հոկտեմբերի 30-ին Լեհաստանում առկա հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչների անունից Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանը, Լեհաստանի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը, հայ համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ դիմումներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Լեհաստանում հավատարմագրված դեսպաններին.
Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս. Վ. Անդրեևին,
Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ֆ. Բիլլետին,
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Գ. Մոսբաշերին։
Կարդացեք նաև
Լեհաստանի հայկական համայնքի կողմից դեսպաններին ուղղված դիմումի մեջ մասնավորապես կոչ է արվում նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ պատերազմական գործողությունների դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։
Միևնույն ժամանակ, հայ համայնքը խնդրում է դեսպանների միջնորդությունը Արցախի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում։
Հայ լեհական հիմնադրամ
Հայ լեհական հասարակական կոմիտե