Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Այնքան ենք պատրաստված, որ կարող ենք հետ մղել հակառակորդին և ինչ կորցրել ենք՝ հետ վերցնենք»

Նոյեմբեր 05,2020 18:01

Կամավոր Ալեքսեյ Ալեքսանյանը՝ «Ամարասի Արթուրի»՝ Արթուր Ալեքսանյանի որդին, սեպտեմբերի 29-ից Արցախում է։

«Առաջինը՝ սա մեր պարտքն է։ Եկել ենք մեր զինակից ընկերների կողքին կանգնելու և մեր հայրենիքը պաշտպանելու։ Մեզ համար սա սուրբ կռիվ է, սրբազան պատերազմ է։ Վերջին 30 տարիներին պատերազմ է, եղել են ակտիվ և պասիվ շրջաններ։ Հիմա ակտիվ շրջանում ենք։ Պայքարում ենք մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր սերնդի համար»,- պատմում է նա։

Սկզբում կամավորական ջոկատներին է միացել և մեկնել ռազմաճակատ, այնուհետև միացել է «Կարմիր բերետներ» ջոկատին։ Կամավորները ջոկատում ամեն օր թե՛ մարտավարական, կրակային, հոգեբանական դասընթացներ են անցնում․ «Այստեղ մարտունակ վիճակ է բոլորի մոտ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ զենքի տեսակետից։ Իսկ պատրաստվածությունը բավարար է, որ հետ մղենք թշնամուն և հարձակվենք»։

Սա Ալեքսեյի երկրորդ պատերազմն է․ մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին․ «Սա, կոպիտ ասած, ավելի դաժան պատերազմ է։ Ապրիլյանը կարճ տևեց, չհասունացավ այսքան։ Սա տեխնիկայի և ուրիշ տեսակի պատերազմ է։ Բայց մենք հաղթելու ենք, այնպես չէ, որ հետ ենք մնալու, արդեն սովորել ենք։ Մենք այնքան ենք պատրաստված, որ կարող ենք հետ մղել հակառակորդին և ինչ կորցրել ենք՝ հետ վերցնենք»։

Նրա խոսքով՝ կամավորները ոչնչի կարիք չունեն․ «Ե՛վ սնունդն է տեղը, և՛ հագուստը, և՛ ապրելու տեղը, և՛ զենքը։ Մենք զինված ենք ժամանակակից զենքերով։ Այստեղ էլ լրիվ ընտանեկան, ընկերական մթնոլորտ է։ Մնացածը՝ ինչպես աստված կամենա, և մարտը ոնց կգնա»։

«Միանշանակ հաղթելու ենք։ Մենք չենք պատրաստվում գալ այստեղ հաց ուտենք, սիրուն զինվենք ու փախնենք։ Պետք է առաջ գնանք»,- ասում է Ալեքսեյը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30