Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկայացածներն իրենց են վերագրում ուրիշների արժեքները». Շավարշ Քոչարյանը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին

Նոյեմբեր 05,2020 17:33

«Մի բան կարող եմ միայն նշել՝ «ահաբեկիչ» հասկացությունը: Կազմակերպություն կա, որն ընդունում է ահաբեկչական լինելը, օրինակ՝ ՄԱԿ-ը: Բայց բոլորին չէ, որ ընդունում են որպես ահաբեկչական: Կան կազմակերպություններ, որոնց մի մասն ահաբեկչական են համարվում, մյուսը՝ ոչ»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է տարածաշրջանում հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հարցը՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նայեք ինչ է կատարվում Սիրիայում: Այն ահաբեկչական կազմակերպությունները, որոնց սատարում է Թուրքիան, դրանց չի համարում ահաբեկչական, հակառակը՝ «պայքարում» են բռնապետական ռեժիմի դեմ: Այսինքն, ունենք խնդիր «ահաբեկիչ» եւ «ահաբեկչական կազմակերպություն» հասկացությունների հետ»,-նշեց Քոչարյանը:

Նա հավելեց. «Ընդհանուր դատողություն անեմ: Եթե խորքային նայեք պատմական վերջին իրադարձություններին, դրանք մեկ հիմք ունեն՝ ինքնաբավ քաղաքակրթությունների դեմ հակաքաղաքակրթական ուժերի պայքարը: Հայոց ցեղասպանությունը, Մերձավոր Արեւելքում կատարվողը դրանց շարքին են դասվում»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը: Որպես օրինակ նա մատնանշեց, որ հակաքաղաքակրթական ուժերի համար արժեքները նշանակություն չունեն. «Իսլամիստները մահմեդականների հանդեպ այնպիսի վայրագություններ են անում…Կարծում եմ՝ ավելի խորքային պետք է նայենք ձեր տված հարցին»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմի բոլոր մոտիկ եւ հեռու դաշնակիցները կայացած քաղաքակրթություն ունեն՝ Եվրոպա, Վրաստան, Իրան, Ռուսաստան, եւ այդ փաստը հակադրվում է Թուրքիային եւ Ադրբեջանին. «Կայացած են այն ժողովուրդները, որոնք այլ ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ հավակնություններ չունեն: Իսկ չկայացածներն իրենց են վերագրում ուրիշների արժեքները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30