Երեկ՝ ուշ երեկոյան, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում խոցված ԱԹՍ-ը գյուղացիների շրջանում խուճապ չի առաջացրել:
Գյուղապետ Նիկոլա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ երբ էր գյուղի տարածքում ԱԹՍ հայտնվել, ի պատասխան ասաց՝ 4-5 օր առաջ:
Նրա խոսքով, գյուղացիները նման իրավիճակներում խուճապի չեն մատնվում, որովհետեւ նման երեւույթները սովորական են դարձել. «Համայնքի ժողովուրդը խուճապի չի մատնվել, մարդիկ սովոր են: Մարտական են տրամադրված: Ամեն մարդ իր բան ու գործին է, գյուղատնտեսական գործերով: Մեր համայնքի ժողովրդի ոգին միշտ ամուր է: Նման բաները սովորական երեւույթ են դարձել»:
Գյուղապետն ասաց, որ այլ հարցերի կպատասխանի, երբ իրավիճակը խաղաղվի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ