Սեպտեմբերի 30-ի առավոտյան 20-ամյա Սերինեն արթնացել է սովորականից անաղմուկ, վերցրել իրերն ու դուրս եկել տնից:
Առաջին անգամ Արցախ էր մեկնում, բայց ոչ թե Արցախը տեսնելու, այլ առաջնագծում կամավորական աշխատանք կատարելու համար։
Որոշումը Սերինեին հեշտ չի տրվել, մտածել է, երկմտել, բայց մնացել հաստատակամ․ «Երբ տիկին Աիդան զանգեց, ասաց ՝ Սերինե ջան, ժամը 9-ին գնում ենք, մի պահ սառեցի, հետո հասկացա, որ որոշումը ես եմ կայացրել»:
Որոշումը կայացնելուց հետո մնում էր խոսել ընտանիքի անդամների հետ։ Քրոջ ու եղբոր հետ կիսվել է, լուրջ չեն վերաբերվել, իսկ ծնողներին չի ասել, որովհետև վստահ է եղել՝ թույլ չեն տա․ «Տանը քույրիկիս ու եղբորս ասել էի՝ գիտեք կամավոր եմ գրվել, իրանք ինձ ասացին՝ քեզ չեն տանի Սերինե, հանգստացի, դու ոչ մեկին այնտեղ պետք չես»։
Կարդացեք նաև
Մեկնելու օրն արդեն Սերինեն միայն քրոջ է հետ է զրուցել, հակառակ նրա հորդորներին՝ ճանապարհ է ընկել, ընտանիքի անդամների հեռախոսահամարներն էլ արգելափակել է, որ ստիպված չլինի խաբել։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: