Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեռորիստի եւ վարձկանի միջեւ մասնագիտական տարբերությունը մեծ է». Ավետ Ադոնց

Նոյեմբեր 05,2020 15:04

«Տեռորիզմի եւ մարդու իրավունքների համատեքստում ԱԳՆ-ն պատրաստել է առանձին զեկույցներ, որոնք ամեն օր նորացվում են: Երկարաժամկետ հեռանկարը հաշվի առնելով՝ մենք ավելի քան վստահ ենք, որ կունենանք շոշափելի արդյունքներ, այսինքն՝ օբյեկտիվ գնահատականներ եւ համապատասխան իրավական ակտեր»,-ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի գործած պատերազմական հանցագործություններին իրավական ընթացք տալուն՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Երկարաժամկետ հեռանկարն այնքան էլ ձեռք չի տալիս, որովհետեւ կարճաժամկետ կտրվածքով մարտի դաշտում զոհվում են մեր հայրենակիցները: Գործընթացը պետք է արագացնել: Մասնագիտական տարբերությունը տեռորիստի եւ վարձկանի միջեւ բավականին մեծ է, եւ սանկցիոն ռեժիմները, որոնք նախատեսված են տեռորիստի եւ վարձկանի առկայության համար, կրկին շատ տարբեր են»,-հավելեց Ավետ Ադոնցը:

Նա շեշտեց, որ գործընթացն ամենօրյա աշխատանքի օրակարգում է. «Նախարարության ստորաբաժանումը 24 ժամ միայն այդ հարցերով է զբաղված: Արդյունքները կլինեն, բայց չեմ կարող ասել, որ այսօր կամ վաղը: Ժամանակ է պետք: Ունենք տեռորիստ, տեսանյութեր, բայց դեռեւս տեխնիկական գործընթաց պետք է լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30