«Այսօրվա իրավիճակը պարզ ընդգծում է մեկ իրողություն եւ գերակայություն: Արցախն Ադրբեջանի կազմում որեւէ ապագա չունի: Չի ունեցել եւ չունի»,-ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի: Դա չի լինելու: Սա առավել ընդգծված է այսօր: Այն ցույց է տալիս ոչ թե մեր արտաքին քաղաքականության, այլ համազգային նպատակը: Չեմ կարծում, որ որեւէ հայ, որտեղ էլ գտնվի, կարող է համակերպվել մի մտքի հետ, որ Արցախի մեր հայրենակիցները կարող են ենթարկվել վնասի: Մեր համազգային ռեսուրսն ուղղված է դրան բոլոր առումներով: Մեր համար էական է աշխատել միասին՝ ուղղված այս խնդրին»,-շեշտեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ