Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ինչո՞վ էին մտածում Բաքվում, երբ զինյալներին ներքաշում էին այս պատերազմում». ՀՀ ԱԳ նախարար

Նոյեմբեր 05,2020 13:09

«Այո, այսօր հայ ժողովուրդն Արցախում փաստացի երեք թշնամու դեմ է պայքարում՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ-զինյալների եւ Ադրբեջանի: Ահաբեկիչ-զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում ավելի քան մարտահրավեր է ոչ միայն մեր համար, այլեւ ավելի լայն համատեքստում»,-ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով արցախյան պատերազմում հակառակորդների կողմից ահաբեկչական տարրերի ներմուծմանը՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դրա բուն հետեւանքներն իրապես լուրջ են: Չգիտեմ՝ ինչո՞վ էին մտածում Բաքվում, երբ զինյալներին ներքաշում էին այս պատերազմում, որովհետեւ դա ողջ տարածաշրջանի համար է վտանգ: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն ի հայտ է բերում գերակայությունների նոր շրջանակ: Ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանային առումով նոր նպատակներ ունի: Միջազգային գործակցության շրջանակում մենք ներգրավված ենք, բայց սեպտեմբերի 27-ից սկսած՝ իրավիճակն անմիջապես մեր տարածաշրջանին է վերաբերում»,-նշեց նախարարը:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց՝ քանի որ Ֆրանսիան թուրքական «Գորշ քայլեր» կազմակերպությունը ճանաչել է որպես ահաբեկչական, հնարավո՞ր է՝ ՀՀ-ն էլ նման քայլ անի: Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Դուք նշեցիք մեկ խմբավորում, բայց մեր կարեւոր գործառույթն է՝ իրողության դեմ պայքարում տարածաշրջանում ավելի համալրված եւ թիրախային աշխատել: Հասկանում ենք, որ վտանգը շատ ավելի է տարածվելու: Այն վտանգ է շատ երկրների համար: Պայքարելով մարտի դաշտում դրա դեմ՝ կարիք ենք ունենալու ավելի հիմնավոր կարողությունների՝ դրա դեմ նաեւ քաղաքական հարթակում պայքարելու համար: Մոտ ժամանակներս ավելի կոնկրետ կխոսենք ձեր տված հարցի մասին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30