Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գրքում գրանցված ծաղիկն առաջնագծի արահետում ծաղկել է

Նոյեմբեր 05,2020 12:14

Այս լուսանկարն արվել է Գորիսից դեպի Կովսական տանող արահետներից մեկում։ Կամավորը, որը տրամադրել է լուսանկարը՝ խնդրեց չնշել անունը, քանի որ հարազատները տեղյակ չեն, որ նա առաջնագծում է։ Կամավորին զարմացրել էր այն, որ շուրջբոլորը չոր խոտեր ու տերեւաթափ ծառեր են, իսկ այս ծաղիկը ծաղկել է։

Քիմիկոս–մանկավարժ, բնապահպան Վարդուհի Օհանջանյանի խոսքով՝ սա գնարբուկազգիների ընտանիքին պատկանող գնարբուկ Վորոնովին է։ Աճում է ներքին եւ միջին լեռնային գոտիներում, մասնավորապես, Զանգեզուրի անտառներում եւ Շիկահողի արգելանոցում։ Գնարբուկ Վորոնովին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում մայիս–հունիսին։
Տիկին Օհանջանյանի խոսքով, գուցե այս սեզոնին ծաղկելը խորհրդանշական նշանակությո՞ւն ունի եւ փաստում է մոտալուտ մեր հաղթանակի մասին, քանի որ հենց սահմանին է ծաղկել։

«Հողի եւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է սեզոնային անոմալ երեւույթների, այսինքն` տվյալ տարածքում արձանագրվող կրակոցները ու պայթյունները եւս նպաստում են բնության փոփոխությունների»,–նշեց Վ․ Օհանջանյանը։

Ի դեպ, ՄԱԿ–ի որոշմամբ, վաղը՝ նոյեմբերի 6–ին, աշխարհում նշվում է պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի չարաշահումը կանխարգելելու միջազգային օրը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30