Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրտս միշտ հայրենիքի հետ է եղել». 102-ամյա Քնարիկ Մարկոսյանն ուրախ է, որ իր նվիրատվությունը բարի նպատակների կծառայի

Նոյեմբեր 05,2020 11:43

«Ես չեմ ուզում, որ Հայաստանը վերանա քարտեզի վրայից»,- ասում է 102-ամյա Քնարիկ Մարկոսյանը, ով օրերս $1 մլն դոլար նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Նրա ընտանիքն այլևս չկա։ Ֆրեզնոյում գտնվող իր տնից Քնարիկ Մարկոսյանը հետևում է Արցախյան պատերազմին։

Արցունքն աչքերին ասում է. «Նրանք կսպանեն մեզ՝ բոլորիս, և Ամերիկան չի օգնում։ Սա շատ-շատ վատ է»։

Նրա ծնողները մեծ եղբոր հետ 1915 թ-ին փախել են Արևմտյան Հայաստանից՝ հանգրվանելով նախ Ռուսաստանում, ապա՝ 1940-ականներին տեղափոխվելով ԱՄՆ։

Քնարիկ Մարկոսյանն ասում է՝ իր սիրտը միշտ հայրենիքի հետ է եղել, հիմա հույս ունի, որ իր այս նվերը բարի նպատակների կծառայի։

Հայ-ամերիկյան կենտրոնացված լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30