Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կարևոր է ոչ միայն միջազգայնորեն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, այլ նաև՝ անհապաղ հակաահաբեկչական բլոկի ստեղծումը պետությունների կողմից. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 05,2020 12:20

Հայաստանն ու Արցախն այս պատերազմում, իրավամբ, դարձան ահաբեկիչ վարձկանների հետ պայքարի ջահակիրներ։

Այսօր կարևոր է ոչ միայն միջազգայնորեն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, այլ նաև՝ անհապաղ հակաահաբեկչական բլոկի ստեղծումը պետությունների կողմից, դրանց թիրախային ոչնչացումն ու պատվիրատու պետությունների նկատմամբ սանկցիաների կիրառումը, ինչպես արվեց ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ։

Հապաղումը կբերի ահաբեկչական օջախների ստեղծումն ու տարածումն աշխարհի տարբեր ծայրերում՝ բխող բոլոր կործանարար
հետևանքներով։

Հայաստանի կառավարությունն, իրավամբ, պետք է այս ուղղությամբ անհապաղ միջոցառումներ իրականացնի շահագրգիռ պետությունների հետ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, ֆինանսական, իրավական հարթակներում։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30