Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դառնալով ամուր բռունցք. երիտասարդական ակումբի կամավորների հյուսած գլխարկներն ու բաճկոնակները զինվորներին ջերմություն կպարգևեն

Նոյեմբեր 05,2020 11:10

Սեպտեմբերի 27-ը դարձավ սահմանագիծ և թելադրեց իր կանոնները։

Սևան համայնքն էլ ապրում ու գործում է ռազմական դրության կանոններով՝ դառնալով ամուր թիկունք մեր հերոս տղաների ու առաջնագծի համար։

Հերթական նախաձեռնությունն էլ կյանքի կոչվեց ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի միջոցով՝ իր շուրջը համախմբելով շյուղագործության, հելունագործության, ասեղնագործության հմտություններ ունեցող մարդկանց։

««Սևան» երիտասարդական ակումբ»-ի կամավորները քովիդի պատճառով ժամանակավոր դադարեցրին իրենց կրթական եւ ժամանցային այցելություններն արցախցի երեխաներին, և քանի որ օրերը ցրտում էի, որոշեցինք մեկ այլ կարևոր ու տաքուկ նախաձեռնությամբ լցնել մեր թիկունքային առօրյան,- ներկայացնում է ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը։- Գործընկերների աջակցությամբ ձեռք բերեցինք թելերի առաջին խմբաքանակը, հավաքագրեցինք տեղացի և արցախցի կանանց, ովքեր ցանկություն հայտնեցին օգնել՝ գործել տաք գլխարկներ, գուլպաներ և բաճկոնակներ (ժիլետներ) մեր զինվորներին մի կտոր ջերմություն ուղարկելու համար»։

Օրեցօր ընդլայնվեցին նախաձեռնության սահմանները, առաջին արձագանքներին հաջորդեցին մյուսները, իսկ արդյունքում, ինչպես ներկայացնում է Գոհարը, մոտ 60 կանայք ու աղջիկներ (15-85 տարեկան), ովքեր ներգրավված են այս նախաձեռնության մեջ, մեկ շաբաթվա ընթացքում արդեն տրամադրել են շուրջ 60 գլխարկ, 25 գուլպա, 15 բաճկոնակ։

«Ընթացքում էլ մեր աշխատանքի թելը չկտրելու համար գաղափարին միացան ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ՝ համալրելով թե՛ թելերի ռեսուրսները, թե՛ մարդկային»,- ասում է Գոհար Մնացականյանը։

Նախաձեռնությունը շարունակվում է։ Նախաձեռնության հեղինակները սպասում են թե՛ թելեր նվիրողներին, թե՛ գործել ցանկացողներին ամեն օր՝ ժամը 15:0-17:00-ը, Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատում՝ «Սևան» երիտասարդական ակումբի 4-րդ ու 5-րդ սենյակներում։

Այս և մյուս նախաձեռնությունների շուրջ մեկտեղվել են բոլորի ցանկություններն ու նպատակները՝ դառնալով ամուր բռունցք, հուսալի թիկունք և հաղթանակի սպասում։

Սևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30