Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սենատի ընտրություններում վերջնական պատկերը դեռ հստակ չէ, սակայն արդեն հայտնի է, որ հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրված է

Նոյեմբեր 05,2020 10:08

Հայ-ամերիկյան կենտրոնացված լրատվական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սենատի ընտրություններում վերջնական պատկերը դեռ հստակ չէ, սակայն արդեն հայտնի է, որ հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրված է։

Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, ինչպես նաև վերջերս Կոնգրեսում Արցախի անկախության ճանաչման բանաձևը շրջանառության մեջ դրած Գրեյս Նապոլիտանոն վերընտրվել են։ Ըստ The New York Times-ի տվյալների՝ Ադամ Շիֆը ստացել է քվեների 74 %-ը, Բրեդ Շերմանը՝ 70 %-ը, Գրեյս Նապոլիտանոն՝ 67 %-ը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նաև Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի ընտրություններ են կայացել։ 100 տեղանոց Սենատի համար ընտությունները անցկացվել են 35 տեղի համար։

Մինչ այս ընտրությունները Սենատում մեծամասնություն էին կազմում հանրապետականները 53/47 հարաբերակցությամբ։ Սենատի ընտրություններում վերջնական պատկերը դեռ հստակ չէ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30