Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքն ու այլ միջոցները սեփականատիրոջը կվերադարձվեն տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 05,2020 09:23

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կառավարության որոշման երկու նախագիծ է շրջանառվում: Մեկը վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերին ու կարգին (նշված հարթակում քննարկման վեջնաժամկետը նոյեմբերի 18-ն է):

Այլ կերպ՝ արտակարգ դրությունն ամենեւին էլ չի ենթադրում, որ սեփականատիրոջից գույքը հենց այնպես կվերցնեն ու կօգտագործեն:
Ի դեպ, գույքն ու այլ միջոցները կվերադարձվեն տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան՝ իհարկե հաշվի առնելով օգտագործման հետեւանքով դրանց բնական մաշվածության աստիճանը:

Հստակեցվում է՝ արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի եւ առողջության պահպանման, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման եւ ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գույքն ու այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30