Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։
«Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եզակի սարքավորումներ կան, իսկ Միքայելյանը վնասվածք է ստացել մեջքի եւ ոտքի թաթի հատվածում, 2 անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն ոտքի խնդիրը գնալով սրվում է, անոթներն արյուն չեն ստանում, վերականգնմանը խանգարում են նաեւ կողմնակի հիվանդությունները, որոնք նաեւ անհնարին են դարձնում նոր վիրահատությունը։ Ոտքերն այտուցվել են, եւ վիճակը բարվոք չէ։
Տեղեկացանք, որ կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, եւ հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակներում են պառկած։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: