Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ փորձել ուղղել սխալը՝ այնքան էլ պատեհ պահ չէ, նման մարդկանց մինչ պատերազմը պետք է ճանաչեին». «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2020 08:35

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։

ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, պաշտոնյաներին ազատելը ճիշտ քայլ էր, փաստը հրապարակայնացնելը՝ սխալ․ «Նախ՝ սխալ են արել, որ այդ մարդկանց պաշտոն են տվել, որ հիմա էլ ազատում են, պատերազմի ժամանակ փորձել ուղղել սխալը՝ այնքան էլ պատեհ պահ չէ․․․ նման մարդկանց պետք է ոչ թե պատերազմի ժամանակ ճանաչել, այլ մինչ պատերազմը, եւ իմանալ, թե ում են նշանակում, ում են վստահում պատերազմող երկրի պետական կառավարումը»։

Նշենք, որ Հարությունյանի հրամանագրով ազատված պաշտոնյաների թվում է Արցախի ԿԸՀ անդամ Եղիշե Արզումանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30