Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Նորից նոր վարձկաններ են եկել եւ շարունակում են օգտագործվել այս մարտերում». ՀԺ

Նոյեմբեր 05,2020 08:00

Այս օրերին մարտերն ավելի շատ ընթանում են՝ լեռներում, անտառներում, կիրճերում։ Հետեւաբար փոխվել է նաեւ մարտերի բնույթն այն առումով, որ ավելի բարդ է դարձել հակառակորդի համար օդային տեխնիկա կիրառելը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ հայտարարեց, որ հակառակորդի ցամաքային ուժը էականորեն վնասվել է։

– Պատերազմի մեկնարկին հիմնականում օդուժի պատերազմ էր, հիմա կռիվը հիմնականում ցամա՞ք է տեղափոխվել՝ ինչպես 90-ականներին էր։ Այսպիսի գործողությունների ժամանակ ի՞նչը կարող է վճռորոշ լինել կամ բեկում մտցնել։

– Սա չի կարելի ասել, որ օդուժի պատերազմ էր, սակայն օդուժի դերակատարությունը չափազանց մեծ է։ Այս օրերին էլ քիչ չէ, բայց համեմատաբար թուլացել է, որովհետեւ ինչ-որ առումով չեզոքացվել է, ինչ-որ առումով էլ՝ մարտական գործողությունների տեղանքը թույլ չի տալիս։

– Սկզբնական շրջանում շատ էր խոսվում մեծ քանակով տեխնիկա խոցելու մասին, սակայն վերջին օրերին դրանց խոցման թիվը քչացել է, կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ հակառակորդը տեխնիկական առումով ծանր վիճակում է եւ դրանով պայմանավորված՝ քիչ տեխնիկա է դուրս բերում։

– Այո՛, մեծաքանակ ցամաքային տեխնիկա են կորցրել եւ դրա համար էլ հիմա ավելի քիչ է դա կիրառվում։ Բացի այդ, ինչպես երեւաց՝ մարտավարության առումով այդ տեխնիկան այդքան էլ չի արդարացնում իրեն, տեղանքն էլ ցույց չի տալիս։ Եվ հետո հայկական զինված ուժերն էլ ունեն հակատանկային մեծ միջոցների քանակ, եւ էֆեկտիվ չէ դրանց կիրառությունը։

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարեց, որ Արցախում մարտական գործողությունների մեջ ներգրավված է շուրջ 2000 վարձկան, սակայն պատերազմի սկզբնական օրերին տեղեկատվական հարթակը հայտնել էր 4 000 վարձկանի մասնակցության մասին։ Ի վերջո պատկերացում կա՞, թե այս ընթացքում ադրբեջանական կողմում որքան վարձկան է եղել եւ նրանցից քանի՞սն է ոչնչացվել։

Այո՛, վարձկանները շատ են։ Այս ընթանում նրանք մեծ կորուստներ են կրել։ Սակայն նորից նոր վարձկաններ են եկել եւ շարունակում են օգտագործվել այս մարտերում։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ ՌԴ արտգործնախարարի նշած թվերի հետ։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30