Արցախում կայացած ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:
«Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, անջատել են արհեստական շնչառության սարքը»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ