Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Նոյեմբեր 05,2020 00:15

Նոյեմբերի 3-ին Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նամակներ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամներին, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի և դրան Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական աջակցության կապակցությամբ։

Խորհրդարանականները դատապարտել են ագրեսիան իրագործողների կողմից հայկական քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև առողջապահական, մշակութային և կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները ռազմական թիրախների վերածումը։

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը համոզմունք է հայտնել, որ հայկական բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես ժամանակին արվել է Կոսովոյի դեպքում։ Ազգային խորհրդի վերջին արտահերթ նիստի ընթացքում Բարեկամության խմբի համանախագահներից մեկը՝ Մարիան Ստրեֆ Ֆելերը այս կապակցությամբ հարցում է արել՝ խնդրելով Շվեյցարիայի կառավարությանն արտահայտել իր դիրքորոշումը:

Նամակը ստորագրել են Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները՝ Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Իզաբել Մորեն, երկու պալատները ներկայացնող պատգամավորներ Մարիան Ստրեֆ Ֆելերը, Լիզա Մազզոն և Կառլո Սումարուգան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30