Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրության կենտրոնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի քաջարի զինծառայողները

Նոյեմբեր 04,2020 19:15

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող  այցելությունները:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ:

ԱԱԾ տնօրենի տեղակալն  իր խոսքում փաստել է հերոս հայորդիների սխրանքների բացառիկ կարևորությունը ռազմական գործողություններում, նրանց փոխանցել որոշակի ֆինանսական աջակցություն և ողջ համակարգի խորին երախտագիտությունը, ինչպես նաև ընդգծել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հաստատության պատասխանատուներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել հերոս սահմանապահների անկոտրում կամքի, ինչպես նաև՝ բացառիկ խիզախությունների որոշակի ուշագրավ դրսևորումներին, որոնք նրանց կողմից ցուցաբերվել են բուժման այս օրերի ընթացքում՝ յուրովի ոգեշնչելով բուժաշխատողներին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30