«Կորոնավիրուսի խնդիրն արդի է եւ պատերազմի պատճառով, ցավոք, կարծես թե երկրորդային նշանակություն է ձեռք բերել, ինչն ավելի վատ է»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով ստեղծված իրավիճակում կորոնավիրուսով հիվանդների համար հոսպիտալացման ենթակա տեղերի պակասի խնդրին՝ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այդ առիթով ահազանգեր ստանում են:
«Պետք է գիտակցենք, որ կորոնավիրուսի տարածման խնդիրների պատճառով բացի մեր կյանքը վտանգելուց, ծանրաբեռնում ենք բժշկին, որը դրա փոխարեն կարող էր օգնել զինվորին: Կարեւոր է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,-քաղաքացիներին կոչ հղեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ