Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Առաքելյան. Սահմանադրական դատարանը կրճատում է իր տարեկան ծախսերը

Նոյեմբեր 04,2020 17:52

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը 23.227 մլն դրամով ավելի պակաս է քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։

«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային – բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը։

ՍԴ աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30