Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ն «Քարաբաղ»-ի մամուլի քարտուղար Իբրահիմովին ժամանակավոր արգելել է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ

Նոյեմբեր 04,2020 17:16

Ադրբեջանաթուրքահաբեկչական կոալիցիայի՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ադրբեջանական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայատյաց գրառումներով և ռազմատենչ հրապարակումներով։

Դրանցից հերթականն օրերս կատարել էր «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին։

Միևնույն ժամանակ, Ն․ Իբրահիմովն արդարացրել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել են միջազգային պատկան մարմիններին։ Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՖԻՖԱ-ին, ՈւԵՖԱ-ին և ՄՕԿ-ին հասցեագրած իր նամակներով կոչ է արել խստագույնս դատապարտել Ն. Իբրահիմովի՝ միջազգային մարզական կոնվենցիաները և միջազգային օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքները ոտնահարող ռասիստական հայտարարությունը, դրան տալ համապատասխան գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրություններում նաև ներկայացվել են տասնամյակներ շարունակ Ադրբեջանում խրախուսվող հայատյացությունը և Արցախի Հանրապետության դեմ ընթացող ադրբեջանաթուրքահաբեկչական լայնածավալ ագրեսիայի ցեղասպան բնույթը:

Արձագանքելով դիմումներին` Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ «Քարաբաղ» ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունների վերաբերյալ կանցկացնի կարգապահական հետաքննություն։ Արդեն այսօր ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Նուրլան Իբրահիմովին ժամանակավոր արգելում է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ։ ՈւԵՖԱ-ի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ և գործելու է մինչև այս գործով կառույցի` Վերահսկողության, կարգապահության և էթիկայի բաժնի վերջնական որոշում կայացնելը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30