Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային կայունության համար. Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը

Նոյեմբեր 04,2020 16:58

Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը:

Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը գնահատում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար,

Հաշվի առնելով հույն և հայ ժողովուրդների բարեկամական պատմական կապերը, ինչը փաստում է որ,

•Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն պատմական երկարամյա հենք և կապված են Բյուզանդական և Օսմանյան կայսրություններում հույների և հայերի համակեցության հետ,
•Հունաստանն այն երկրների շարքում է, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը,
•Հունաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն, միաժամանակ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին եվրոպական ինստիտուտներին հետ մերձեցմանը,
•Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, երկու երկրները համագործակցում են միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍSՏՀ) շրջանակներում՝ միաժամանակ սատարելով Հայաստան – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Եվ ելնելով վերոգրյալից, Լարիսայի քաղաքային խորհուրդը.
•Դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն:

Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից:

•Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով:
•Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:
•Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կցանկանայինք համագործակցել Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ` հայ անչափահաս փախստականներին հյուրընկալելու հարցում` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30