Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Ամենավտանգավոր զենքերի դեմ կանգնած ենք եղել, ոչ մի կորուստ չի եղել»

Նոյեմբեր 04,2020 15:44

Վաչագան Պետրոսյանը պատերազմի առաջին օրերից Արցախում է։ Նա կամավորագրվել է «Կարմիր բերետներ» ջոկատին․ «Մեր ջոկատը 90-ականների ջոկատն է։ Հրամանատարական կազմը պատերազմ անցած է, բանիմաց են բոլորը, հատկապես՝ Վոլոդյա Ավետիսյանը, որը վաշտի հրամանատարն է, Միշա Թադևոսյանը։ Զինվորի մատից անգամ արյուն չպետք է գա։ Գրագետ պատերազմ, ոչ անգրագետ զոհերով։ Գրագետ պատերազմի պատրաստ մարդիկ են, որովհետև իրենք անցել են Լեոնիդ Ազգալդյանի դպրոցը»։

Նրա խոսքով՝ «Կարմիր բերետներ» ջոկատը կանոնավոր ջոկատներից մեկն է և շատերը ցանկություն են հայտնում միանալ այս ջոկատին․ «Այս ջոկատը դուխով կանգնած է ցանկացած կասետի, ցանկացած ականի տակ ինքը պայքարում է, որ մի ոտք առաջ չթողնի, մի մետր չնահանջենք»։

Վաչագան Պետրոսյանի խոսքով՝ ոչ մի բանի կարիք չունեն, միայն կարոտում են իրենց հարազատներին և բարեկամներին։

«Հասկացողները պարտադիր այստեղ են։ Իսկ ով իրոք չի կարողանում, ու սրտով մեզ հետ է, մի ձև կարողանում է օգնել բանակին, մի լումա ներդնեն այս բանակի համար։ Չենք մեղադրում՝ թե դու ինչո՞ւ չկաս, այստեղ որակն է կարևոր»։

Նա կարծում է, որ եթե ջոկատում գործում է զինվորական օրենքը և հրամանատարի ճիշտ միտքը, ապա այդ ջոկատը կխուսափի զոհերից և վիրավորներից։ Իսկ «Կարմիր բերետներ» ջոկատը այս պահին զոհեր չունի․ «Ամենավտանգավոր զենքերի դեմ կանգնած ենք եղել, ոչ մի կորուստ չի եղել։ Դա ճիշտ ռազմական մարտավարության դեպքում է։ Եթե չլիներ ճիշտ հրամանատարություն, չլիներ ճիշտ կազմակերպված, անպայման կորուստներ կունենայիք։ Այստեղ ամեն ինչ ճիշտ է կազմակերպված։ Անգամ ջերմություն ունեցողին տուն ենք ուղարկել, որ իրեն լավ չի զգացել։ Ստիպողաբար պահել չկա, նման բան գոյություն չունի։ Այս ջոկատը 90-ական թվականներից այսպես է եղել՝ ով մարտի ի վիճակի չի, իրեն լավ չի զգում, իր լավ չզգալով կխանգարի իր ընկերոջը և մնացածին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30