Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կա վարկած, որ Արցախից ապօրինի զենք են բերել՝ կրիմինալի համար, ստուգում են՝ օրենքով գո՞ղ է պատվիրել. «Ինչի՞ համար պետք է Արցախից Երեւան բերեն նռնակը, կամ ինքնաձիգը, փամփուշտը»

Նոյեմբեր 04,2020 14:37

Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Մելիքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մոտ 180 քննիչներ կամավորագրվել են՝ առաջնագիծ մեկնելու համար, մի վաշտն էլ այս շաբաթ կմեկնի:

Վարձկան ահաբեկիչները տեսանյութերում տեղեկություններ են հայտնում, թե ով է իրենց հավաքագրել, ով է ուղարկել եւ այլն, ուստի լրագրողները Մելիքյանին հարցրեցին՝ այլ երկրներում աշխատանք տարվո՞ւմ է՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ, դիմումներ ուղարկե՞լ եք այլ երկրներին՝ նա պատասխանեց. «Այս պահին ԱԱԾ-ի հետ ենք սերտ ու համագործակցված աշխատում, գիտեք, որ ԱԱԾ-ի խողովակներն ավելի ընդլայնված են այդ առումով: Իհարկե, աշխատում ենք, բայց հիմիկվա դրությամբ դեռ այլ պետությունների հետ չենք աշխատում: Նախատեսում ենք»:

Արթուր Մելիքյանն ասաց, որ այն անունները, որոնք հնչել են, այդ անձանց ինքնությունները պարզելուց, ապացույցներ հավաքագրելուց հետո միանշանակ ներգրավելու են գործով՝ անկախ նրանից՝ ՀՀ-ում կլինե՞ն, թե՞ ոչ. «Վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում, որեւէ միջազգային փաստաթուղթ չկա, նրանք նույն հանցագործներն են՝ ավելի մեծ մասշտաբի»:

Ինչ վերաբերում է ներքին դավաճանություններին՝ Մելիքյանն ասաց, որ ՔԿ վարույթում դրանց հետ կապված գործ չկա, ԱԱԾ տնօրենի տեղակալի հայտարարություններից են տեղեկացել. «Դասալքության հետ կապված կան որոշակի խնդիրներ, բայց որ ասեմ այնպես մասշտաբային ու ահագնացող է, որ բանակը կազմալուծվելու է դրանից, ընդ որում, բանակի մասին չի խոսքը, ավելի շատ պահեստազորի»:

Հարցին՝ ՔԿ վարույթում կա՞ն գործեր՝ Արցախից ապօրինի զենք բերելու հետ կապված՝ պարոն Մելիքյանը պատասխանեց. «Իհարկե, կան, երեկվա դրությամբ 8-9 քրեական գործ կար: Նպատակային չէր ստորաբաժանումներից բերել, կենտրոնացնել, Սյունիքի վարույթում կա: 9 քրգործ կա: Որպես կանոն, խնդիրը պահեստազորայինների հետ է»:

Թե ի՞նչ նպատակով են նման քայլի դիմում՝ ՔԿ ղեկավարն ասաց. «Որեւէ լուրջ պատճառաբանություն չկա: Ինքներդ էլ հասկանում եք, ինչի՞ համար պետք է բերել նռնակը, կամ ինքնաձիգը, ինքնաձիգի փամփուշտը, քաղաքացիական կյանքում ինչի՞ն է պետք: Համենայնդեպս, նշեմ, որ պետք է հաշվեհարդար լինենք այսինչի հետ, այնինչի հետ՝ չկա այդպիսի դեպք»:

Հարցին՝ հնարավո՞ր է դա երկրում ուզում են քրեական ենթամշակույթին ծառայեցնել՝ Արթուր Մելիքյանը պատասխանեց. «Եթե ընդունենք՝ փախուստ է, չի ուզում ծառայի, ինքը կարող է, չէ՞ զենքը հանձնել իր համածառայակիցներին, իր հրամանատարին, ցանկացած ռազմական ոստիկանության կետի: Ընդունենք, դիրքից հետ վերադարձավ, ճանապարհին հազար հատ իրավապահ մարմիններ կան, կարող էր մոտենալ, զենքը հանձնել, ինչի՞ պիտի մեքենան բերես հասցնես Երեւան»:

Ուստի Մելիքյանն ասաց, որ կա վարկած, որ հենց կրիմինալի հետ է սա կապված, դրա համար ԱԱԾ-ի հետ են աշխատում. «Ուզում ենք հասկանալ՝ վերջնակետն ուր էր, ընդունենք, մի հանցավոր հեղինակություն պատվիրել էր, որ զենք, կամ փամփուշտ բերեն, չունենք այս պահին ավարտված գործ,որ կարողանամ միանշանակ պնդել ու ասել, որ այս նպատակով այսինչ սուբյեկտի համար բերում են»: Զենք բերողների քրեական անցյալ ունենալ-չունենալու հարցը ստուգվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30