Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարելով, որ իրենց վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է՝ թուրքադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը շարունակում է հարձակումը. ԳԱԱ-ն կոչ է արել իր միջազգային գործընկերներին հորդորել իրենց երկրներին ճանաչել ԱՀ անկախությունը

Նոյեմբեր 04,2020 14:29

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը և հորդորել՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից: Շեշտելով, որ ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ, ՀՀ ԳԱԱ-ն Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկում է որպես Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու միակ հնարավոր միջոց:

Ուղերձում, մասնավորապես նշված է. «Շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և իր խաղաղ բնակչության դեմ: Անտեսելով հրադադարի հորդորները և բացահայտ հայտարարելով, որ իրենց վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է՝ թուրքադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը շարունակում է հարձակումը Արցախի վրա՝ օգտագործելով միջազգային նորմերով արգելված տարբեր տեսակի ռումբեր ու սպառազինություն, մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և Պակիստանից, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչներ Սիրիայից:

Արցախում չի մնացել գեթ մեկ գյուղ, որ հրթիռակոծված չլինի: Կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:

Չնայած բարձր մակարդակով հրադադարի վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրելուն՝ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց իր պարտավորություններին:

Արցախի և ամբողջ հայ ժողովուրդը համառ ու անձնազոհ դիմադրություն են ցուցաբերում, սակայն Ադրբեջանը, օգտվելով նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սպառազինությունից, շարունակում է իր բարբարոսությունները:

Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ տարբերակը և գործող մեխանիզմը:

ՀՀ ԳԱԱ-ն ձեր ուշադրությունն է հրավիրում արդեն առկա հումանիտար աղետին և կոչ անում հորդորել ձեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպես միակ հնարավոր միջոց, Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու համար:

Ցանկանում ենք հատկապես շեշտել, որ մեր ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ»:

Ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Իրանի, Չինաստանի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Արգենտինայի, Սլովենիայի, Լեհաստանի, Աթենքի, Կիպրոսի, Իսրայելի, Լիսաբոնի, Ուկրաինայի, Ավստրիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Չեխիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Վրաստանի գիտությունների ակադեմիաներ, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (IAAS), Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցություն, (ALLEA) Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինք (ANSO), Թագավորական միություն, Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանց (ICRANet), Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիայի ակադեմիա (ASRT):

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30