Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանն այն է, որ դրա նպատակը հենց ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազատության վրա». Ռուստամ Բադասյանը՝ ԶԼՄ-ների սահմանափակումների ու ՄԻՊ-ի դիմումի մասին

Նոյեմբեր 04,2020 13:46

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե հակասահմանադրական ու հակաօրինական գործընթացների հետեւանքով ՍԴ նախագահը ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի եւ հայրենիքի համար իր բաժին որոշումը եւ ազատել է իրեն պաշտոնից: Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեցին՝ խնդիր չի՞ տեսնում այս պաշտոնանկության հետ կապված՝ նա պատասխանեց. «Այս շրջանում բացարձակ մեր հետաքրքրությունների եւ առաջնահերթությունների հարցը չի կարող լինել ՍԴ աշխատակազմի ղեկավարի հարցը»:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ՝ ռազմական դրությամբ պայմանավորված՝ ԶԼՄ-ների հետ կապված սահմանափակումների սահմանափակման հարցով: Այս առնչությամբ նախարարն ասաց, որ դեռ ՄԻՊ-ի դիմումին ծանոթ չեն, բայց որքանով գիտի, ավելի շատ իրավունքների սահմանափակման ծավալի հարցն է բարձրացվում, ոչ թե սահմանափակումների իրավաչափությունը ինքնին:

Դիտարկմանը, որ ի սկզբանե ԶԼՄ ներկայացուցիչներն այս սահմանափակումների հետ կապված ասում էին, որ դա ուղիղ ազդեցություն է ունենալու խոսքի ազատության վրա՝ նախարարը արձագանքեց. «Բանն այն է, որ դրա նպատակը հենց ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազատության վրա, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որ ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատությունը սահմանափակվի: Սա առհասարակ ՀՀ-ում ուղղված չի խոսքի ազատության դեմ, բայց, բնականաբար, ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումներ կան: Դրանք խիստ անհրաժեշտ են՝ ռազմական դրության պայմաններում իրավական ռեժիմն ապահովելու համար: Ինչ վերաբերում է տուգանքների չափին՝ կնայենք, կքննարկենք, բայց այս ընթացքում երբեւէ համաչափության հետ կապված որեւէ գրավոր դիտարկում չենք ստացել: Մենք էլ կուսումնասիրենք, եթե անհրաժեշտություն լինի, կփոփոխենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30