Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Հանրությունն իր խնդիրները փորձում է լուծել դատական համակարգի միջոցով». Կարեն Փոլադյան

Նոյեմբեր 04,2020 13:38

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը կարծում է, որ վերջին տարիներին դատական գործերի քանակի ավելացումը վկայում է դատական իշխանության հանդեպ վստահության բարձրացման մասին:

ԱԺ պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ եթե վերջին 6 տարում քաղաքացիական գործերի թիվը տարեկան կազմում էր մոտ 48 հազար, ապա հիմա՝ մոտ 200 000, այսինքն՝ չորս-հինգ անգամ ցուցանիշն ավելացել է:

«Սա խոսում է այն մասին, որ հանրությունն իր խնդիրները փորձում է լուծել դատական համակարգի միջոցով: Ես այսպես եմ գնահատում: Աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ստացվող դատական գործերի քննությունը ենթադրի կոնկրետ ժամկետ: Որակական ցուցանիշները քննարկվում են բարձրագույն դատական խորհրդում»,-տեղեկացրեց Կարեն Փոլադյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30