Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյունահեղությունը Արցախում, որտեղ բնակչության ցեղասպանության վտանգ կա, կարելի է կանգնեցնել նրա անկախութույունը ճանաչելու միջոցով». Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը ռուսական ԶԼՄ-ներում

Նոյեմբեր 04,2020 12:35

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում նոյեմբերի 3-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 3-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 14 հոդված, որից 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 8-ը՝ հայկական կողմինը, 2-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ՝ չեզոք բնույթի:

«Գազետա ռու»-ն հրապարակել է 12 հոդված, որից 1-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումն է, 4-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 4-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 40 հոդված, որից 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 18-ը՝ հայկական կողմինը, 6-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 6 նյութից 5-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 11 հոդված, որից 4-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6-ը՝ հայկական կողմինը, 1-ը՝ հակամարտության վերաբերյալ չեզոք բնույթի նյութ:

«Ռեգնում»-ը հրապարակել է 24 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 5-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, հոկտեմբերի վերջին թուրք ազգայնականները անկարգություններ են հրահրել Դիժոնում։ Նրանց ակցիաները հակահայկական բնույթ են կրում. արմատականները պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է 20-րդ դարասկզբին Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված հուշահամալիրի պղծումը՝ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին:

The National Interest-ի լրագրող Հարութ Էքմանյանն իր հոդվածում գրում է, որ Արցախում արյունահեղությունը, որտեղ տեղի բնակչության ցեղասպանության կրկնության վտանգ կա, կարելի է կանգնեցնել նրա անկախության ճանաչման միջոցով: «Միջազգային հանրության համար այն պետք է քաղաքակրթական ճակատ դառնա ռասսայական ատելությամբ պայմանավորված երկու արյունալի բռնապետությունների դեմ։ Վերջիվերջո, երբ նման ռեժիմները խուսափում են սպանության համար պատժից մի վայրում, նրանց հանցավոր օրինակին սկսում են հետեւել ամբողջ աշխարհում», – նշում է լրագրողը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30